ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Դեմոկրատիայի «սգո օր» Իտալիայում

Դեմոկրատիայի «սգո օր» Իտալիայում
28.11.2013 | 17:34

Իտալիայի Սենատը որոշեց մանդատից զրկել Սիլվիո Բեռլուսկոնիին` հարկային խարդախություններին մասնակցելու հետևանքով, որի համար նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Բեռլուսկոնին նոյեմբերի 27-ը` որոշման կայացման օրը, անվանել է դեմոկրատիայի սգո օր: 77-ամյա Բեռլուսկոնին զրկվել է նաև 6 տարի պատգամավոր առաջադրվելու իրավունքից: Նա շարունակում է գլխավորել «Forza Italia» կուսակցությունը և քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի: Այնուամենայնիվ, հավանական է, որ ազդեցիկ քաղաքական գործչին քաղաքականությունից հեռու պահելու նպատակով հարուցվեն այլ քրեական գործեր:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ