ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Թուրքիա-Իրան հարաբերությունների նոր փո՞ւլ

Թուրքիա-Իրան հարաբերությունների նոր փո՞ւլ
28.11.2013 | 17:41

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին Անկարա կգա ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին: Նա պատմել է Կատար, Բահրեյն, Իրան կատարած այցերի մասին:
«Բանակցությունների վերջին օրն ինձ ընդունեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին, և ես նրան մեր նախագահի և վարչապետի ողջույնները փոխանցեցի։ Ակնկալում ենք, որ դեկտեմբերի 17-ին նա կայցելի Թուրքիա»,-ասել է Դավուդօղլին: Նա տեղեկացրել է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Սիրիայի խնդիրը։ Հանդիպում է եղել նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ։ «Հավատում եմ, որ միջուկային բանակցությունների ավարտին Թուրքիա-Իրան տնտեսական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի»,-ասել է նախարարը:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ