ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է

Եվրախորհրդարանի նախագահը խորապես հիասթափված է
28.11.2013 | 17:43

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ափսոսանք է հայտնել, որ ՈՒկրաինան և Հայաստանն արտաքին ճնշման տակ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նա վստահություն է հայտնել, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ-ի հետ կապերն ընդլայնելու միջոց է։ «Շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին, որ պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Ես խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվեցին համաձայնագրի ստորագրումից»,-ասել է Շուլցը։ «Սա հատկապես ցավալի է, որովհետև իրենց որոշումները վերանայելու որոշումը այդ երկրները կայացրել են արտաքին ճնշման տակ։ Մենք պետք է հստակ և բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշումները մեր արևելյան գործընկերների հանդեպ անընդունելի են»,- հավելել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ