ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քիմիական զենքը կոչնչացվի ջրում

Քիմիական զենքը կոչնչացվի ջրում
30.11.2013 | 10:58

ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Սիրիայի քիմիական զենքը ծովում ոչնչացնելու հնարավորության հարցը: Այս տարբերակը նախատեսվում է խուսափելու համար ցամաքում այն ոչնչացնելու հնարավոր մի շարք բարդություններից` դիվանագիտական խնդիրներ, անվտանգության և շրջապատող միջավայրի աղտոտման հետ կապված հարցեր: Քիմզենքի արգելման ծրագրով նախատեսվում է այն Սիրիայի տարածքից հանել 2014-ի փետրվարի 5-ից ոչ ուշ և ոչնչացնել մինչև հունիսի 30-ը` բացառությամբ զարինի արտադրության մեջ օգտագործվող իզոպրոպանոլի: Թունավուր նյութերի առավել վտանգավոր տեսակները Սիրիայից պետք է հանվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ