ԱՄՆ Պետդեպարտամենտը վճռել է նվազեցնել Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների կարգավիճակը` անվտանգության պահանջների բավարարման և միջոցների տնտեսման նպատակով որոշվել է փակել Վատիկանի դեսպանատունը և աշխատակիցներին տեղափոխել Իտալիայում ԱՄՆ դեսպանատուն: Որոշումն արդեն տագնապ է հարուցել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում, նրանք գտնում են, որ դեսպանատան փակման պատճառը ոչ այնքան տարեկան 1,4 միլիոն դոլար խնայելու ցանկությունն է, որքան ԱՄՆ-ի ու Վատիկանի կոնֆլիկտը: Նոր շենք տեղափոխվելը նախատեսված է 2015 թ.: Գործող դեսպանատունը Վատիկանի տարածքում չէ, այլ` Հռոմի Ավենտինյան բլրի վրա գտնվող առանձնատանը, որ ԱՄՆ-ը գնել է 1953 թ.: Պետդեպարտամենտը մտահոգված է, որ հնարավոր չէ բարելավել անվտանգության պայմանները ներկայացուցչությունում և մեծ թվով զբոսաշրջիկների անընդհատ հոսքով, որ անցնում են հարակից Մեծ կրկեսի փողոցով: ԱՄՆ դեսպանատունը Վատիկանին շատ ավելի մոտ է, այնուհանդերձ դիվանագետները գտնում են, որ դիվանագիտական ներկայացուցչությունը մեկ այլ դեսպանատան մեջ խցկելը վիրավորական է ամերիկացի կաթոլիկների ու Վատիկանին համար: Կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱՄՆ-ը Վատիկանի հետ կապերը չի կարևորում: