ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից

ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից
30.11.2013 | 11:09

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ֆյուլեն հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբետո Զանիերի հետ հանդիպումից հետո, նա բարձր է գնահատել կազմակերպության դերը ԵՄ-ի հետ հարևան երկրներում, Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում: Եվրահանձնակատարը նշել է, որ ԵԱՀԿ-ի մասնակցությունն այս շրջաններում կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ