ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով

Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով
30.11.2013 | 11:11

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները քննարեկել առանց հույզերի` ելնելով տարածաշրջանի շահերից: Նրա կարծիքով` Թբիլիսին Ռուսաստանին ցույց է տալիս, որ նրա թշնամին չէ, որ կայուն Վրաստանը Ռուսաստանի համար դրական է: «Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցերը` հույզերին չտրվելով, այլ ռեալ քաղաքականությունից և տարածաշրջանի շահերից ելնելով»,-ասել է Վրաստանի նախագահը:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ