Թեհրանի և միջնորդների վեցնյակի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնությունը միջուկային հարցի վերաբերյալ ուժի մեջ է մտնելու 2014-ի հունվարի սկզբից` ասել է միջուկային հարցերով Իրանի բանագնաց Ռեզա Նաջաֆին: Նա չի բացառել, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում Արևմուտքի պատժամիջոցների մի մասը կարող է թուլացվել արդեն դեկտեմբերի վերջին։ Ի պատասխան Իրանը պետք է երկկողմանի համաձայնության շրջանականերում կես տարով դադարեցնի իր վիճահարուց միջուկային ծրագրի զարգացումը։