ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եգիպտոսի նոր Սահմանադրությունը պատրաստ է քննարկման

Եգիպտոսի նոր Սահմանադրությունը պատրաստ է քննարկման
01.12.2013 | 12:25

Հիսունի խորհուրդը Եգիպտոսում ավարտել է նոր Սահմանադրությունը` սահմանադրական հանձնաժողովը 60 օրում հասցրեց աշխատանքը կատարել: «Լիակատար համաձայնություն է ձեռքբերվել բոլոր հոդվածներով: Որևէ վիճելի հոդված չի մնացել»,-մամուլի ասուլիսում ասել է հանձնաժողովի նախագահ Ամր Մուսան: Հաջորդ քայլը նախագիծը ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին ներկայացնելն է: Նրա ստորագրելուց հետո հայտնի կդառնա սահմանադրական հանրաքվեի օրը: Հիսունի խորհրդում ընդգրկված են հիմնական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, աշխարհիկ ընդդիմության, կրոնական համայնքների, արհմիութենական կազմակերպությունների, ուսանողական միությունների, կանանց շարժումների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ