Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանը դառնում է մեկ պալատանի` վերանում է վերին պալատը: Օրենսդիր մարմինն ունի երկու պալատ` Ժողովրդական ժողով և խորհրդակցական խորհուրդ, որի որոշումները զուտ խորհրդատվական են: Խորհրդակցական խորհրդի վերացման հարցը քննարկվում էր 2011 թ. հեղափոխությունից հետո: Մեկ պալատանի խորհրդարանի անդամների թիվը կմեծանա: Սահմանադրական հանձնաժողովի` 50-ի խորհրդի, ղեկավար Ամր Մուսան ասել է, որ նոր Սահմանադրությունն արգելում է կուսակցությունների կազմավորումը կրոնական հիմքի վրա: Այս նորմը արդեն արձանագրված է կուսակցությունների մասին օրենքում, սակայն խախտվեց Ազատության և արդարության իսլամիստական կուսակցության ստեղծման ժամանակ, որի հիմքում այժմ արգելված Մուսուլման եղբայրների միավորումներն էին և սալաֆիտների Ան-նուր կուսակցության ձևավորման ժամանակ: Նոր Սահմանադրության նախագծի 45 հոդվածներ նվիրված են աշխատավորներին ու գյուղացիներին: Սինայի թերակղզին և Վերին Եգիպտոսը համարվում են հատուկ գոտիներ: