Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան ՌԴ գրողների համար անառակ ոչխար չէ

ՈՒկրաինան ՌԴ գրողների համար անառակ ոչխար չէ
01.12.2013 | 17:05

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանի մի շարք գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ ու բանաստեղծներ, խմբագիրներ բաց նամակով դիմել են ՈՒկրաինայի ժողովրդին ու գրողներին և իրենց զորակցությունը հայտնել Կիևում և երկրի մյուս քաղաքներում ակցիաներ կազմակերպած եվրաինտեգրման կողմնակիցներին:

«Մենք՝ ռուս գրողներս, հայացքներս ուղղում ենք դեպի մեր ուկրաինացի գործընկերները և ՈՒկրաինայի բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են իրենց երկիրը տեսնել ժողովրդավարական և բաց՝ տարբեր հայացքներ ու մշակույթներ ունեցող մարդկանց համար: Մենք, ինչպես և դուք, մեզ զգում ենք եվրոպական քաղաքակրթության մաս, և քաղաքական ուժերը, որոնք ձգտում են մեզ անջատել նրանից, մեր մեջ արթնացնում են նույն զայրույթը, ինչը որ ձեր մեջ է:

Մեզ համար դառն է գիտակցելը, որ դուք ստիպված եք Ռուսաստանի մասին մտածել որպես մի կոպիտ և ուխտադրուժ ուժի, որը ցանկանում է ծնկի բերել ուրիշ ժողովուրդների, այլ՝ ոչ թե ինտելեկտուալ հնարավորություններ և անգնահատելի մշակութային հարստություն ունեցող հայրենիքի մասին: Հավատացեք, Ռուսաստանում շատերի համար ՈՒկրաինան մի անառակ ոչխար չէ, որին պետք է օղապարանով քաշել ընդհանուր փարախ, այլ՝ մի ոգեղեն երկիր, որի մշակույթը բացում է նորանոր հեռանկարներ արդյունավետ երկխոսության համար:
Ձեր իրավունքների համար պայքարը խոստանում է լինել դժվար, բայց մենք հավատում ենք ձեր հաջողությանը: Այն մեզ համար նշանակալից է նրանով, որ մենք Ռուսաստանում պետք է պաշտպանենք մեր իրավունքներն ու ազատությունները: Մենք ձեզ հետ ենք»,- նշված է նամակում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ