Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շտապ հավաք՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն

Շտապ հավաք՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն
02.12.2013 | 15:11

2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը և այլք, նրանք պահվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի և Շենգավիթի բաժիններում:

2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և Երևանի քաղաքապետարան է ներկայացվել իրազեկում Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամության որոշման դեմ նույն օրը շտապ հավաք անցկացնելու մասին:
ՀՀ ոստիկանության Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը հավաքի մասնակիցներին հայտնել է, որ նրանց թույլ չի տրվելու լքել Ազատության հրապարակը և ընթանալ երթով:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ