ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

2013-ի վերջին այցը տարածաշրջան

2013-ի վերջին այցը տարածաշրջան
06.12.2013 | 11:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի կեսերին: Բաքվում և Երևանում հանդիպումների ընթացքում համանախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, հաջորդ տարվա սկզբին արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ