Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յանուկովիչը` մի նոր Ստալին

Յանուկովիչը` մի նոր Ստալին
06.12.2013 | 11:50

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն է, ժողովրդին կոչ է արել պայքարել մինչև վերջ և հասնել իշխանափոխության: Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը թքած ունի բոլորի վրա և իշխանությունը պահելու համար ունակ է ամեն ինչի: Ըստ zn.ua-ի հաղորդման, ազատազրկված գործչի հայտարարության մեջ ասվում է, որ Յանուկովիչի թողտվությամբ անմեղ և խաղաղ հայրենասերները ձերբակալվում են, գազանաբար ծեծվում «Բերկուտի» կողմից այն դեպքում, երբ «ողջ ՈՒկրաինան և ողջ ժողովրդավարական աշխարհը սպասում են մեր երեխաների նկատմամբ արյունալի հաշվեհարդարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, երբ հրապարակներում կանգնած են միլիոնավոր վրդովված ուկրաինացիներ ու պահանջում են Յանուկովիչի հրաժարականը, երբ Կիևում տեղի է ունենում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպում: Դա մարտահրավեր է, որը Յանուկովիչը նետում է ողջ ՈՒկրաինային, ողջ ժողովրդավարական աշխարհին»: Տիմոշենկոն ուղիղ տեքստով ասել է, թե իշխանության հետ ընթացող բանակցությունները չեն օգնում պայքարին և պետք է անցնել կոնկրետ գործողությունների. «Դեռևս ուշ չէ: Հրապարակում միայն խոսքերը բավական չեն: ՈՒկրաինայի ժողովրդին անհրաժեշտ է անհապաղ իր ձեռքը վերցնել իշխանությունը, այլ ոչ թե բռնակալի հետ քաղցր խոսակցություններ վարել»: Նա հայտարարել է, որ ընդդիմության պարտության դեպքում ՈՒկրաինայում մի նոր Ստալին է հաստատվելու, որը շարունակելու է ծեծել, սպանել, բանտարկել բոլորին, ովքեր կկանգնեն նրա ճանապարհին: Տիմոշենկոյի խոսքում նաև Արևմուտքին ուղղված անուղղակի մեսիջ կա. «Եթե մենք բոլորս ժողովրդավարական աշխարհի հետ միասին չկանգնեցնենք նրան, կունենանք ևս մեկ Հյուսիսային Կորեա»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ