Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին դեկտեմբերին Երևան այցելելու վերաբերյալ վերջնական որոշում կայացրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և բանակցությունների դրական ընթացքից հետո` տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։ Նա Երևան մեկնելու մտադրության մասին հայտնել է Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։ Նախարարի այցին տեղյակ է Բաքուն: Ըստ Zaman-ի` այցի շրջանակներում չի բացառվում Ահմեդ Դավուդօղլի-Էդուարդ Նալբանդյան առանձնազրույցը։