Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում

Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում
07.12.2013 | 13:10

«Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ երկու տարի շարունակ` խորհրդարանական ու նախագահական ընտրությունների բերումով, գիշեր-ցերեկ աշխատանքի մեջ է եղել և մեզնից յուրաքանչյուրի պես հանգստի կարիք ունի, մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ` հարազատներին տեսնելու ու հանգստանալու: ԱՄՆ-ում են բնակվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, մայրը, եղբայրներն ու քույրը: Տարեմուտին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի հայրենիքում»:

Հայաստանի մաքսային և ոչ մաքսային հեռանկարների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի դեկտեմբերի 10-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ