Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին
07.12.2013 | 13:26

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախապես ծրագրված պաշտոնական այցով Մալթա չի մեկնի: Յանուկովիչի պաշտոնական կայքը երեկ հայտարարություն է տարածել, թե նա իր այցելությունը հետաձգում է` կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Իրականում սակայն, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, դեկտեմբերի 5-ին Մալթայի կառավարությունը Ուկրաինային հայտնել է, որ չի կարող Յանուկովիչին ընդունել պատշաճ արարողակարգով, ինչպես Մալթան ընդունում է որևէ երկրի նախագահի կամ բարձր պաշտոնյայի: Մինչ այդ Մալթայում Ուկրաինայի դեսպանը Մալթայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր երկիրը նախկինի պես մտադիր է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Նշենք, որ Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում: Ընդդիմությունը պահանջում է կառավարության և նախագահի հրաժարականը: Երեկ վարչապետ Նիկոլայ Ազարովը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, թե Յանուկովիչը հրաժարական չի տա: Նա ցուցարար ուսանողներին կոչ է արել տուն գնալ և խոստացել, որ ռեպրեսիաներ չեն լինի նրանց նկատմամբ: Միաժամանակ արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի լուծման համար միջազգային կազմակերպությունների օգնությանը դիմելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: «Ես կարծում եմ, որ դեռ սպառված չեն հնարավորությունները երկխոսության համար: Եթե նման հնարավորությունները սպառվեն, հնարավոր է Ուկրաինան օգտվի ինչ-որ առաջարկներից»,-հայտարարել է Կոժարան երեկ, ԵԱՀԿ արտգործանախարարների հանդիպման ժամանակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ