Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Յանուկովիչը համաձայնել է «համազգային կլոր սեղանի»

Յանուկովիչը համաձայնել է «համազգային կլոր սեղանի»
10.12.2013 | 11:48

Այսօր, ՈՒկրաինայի նախկին չորս նախագաները կհանդիպեն երկրի գործող նախագահի հետ` քննարկելու կարևորագույն հարցեր: Հանդիպումը կկայանա ՈՒկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի առաջարկությամբ: Կրավչուկը դիմել է ՈՒկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչին` առաջարկելով անցկացնել «համազգային կլոր սեղան» և գնալ փոխզիջման` այս իրավիճակից դուրս գալու համար: Թե երբ տեղի կունենա այդ «կլոր սեղանը» և ինչ ձևաչափով ` չի տեղեկացվում:

Հարկ է նշել, որ գործող նախագահը հավանություն է տվել այս նախաձեռնությանը: Ըստ նրա, կլոր սեղանը կարող է դառնալ հարթակ` միմյանց հասկանալու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ