Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Freedom House-ը Յանուկովիչին կոչ է արել հրաժարական տալ (տեսանյութ)

Freedom House-ը Յանուկովիչին կոչ է արել հրաժարական տալ (տեսանյութ)
10.12.2013 | 13:10

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակից միակ ելքը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականն է. Յանուկովիչը պետք է հրաժարական տա և նախաձեռնի արտահերթ նախագահական ընտրություննեներ: «ՈԻկրաինայի իշխանության կողմից ուժի հետագա կիրառումը պետք է հանգեցնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների անհապաղ սահմանմանը` ուկրաինացի չինովնիկների նկատմամբ, ովքեր պատասխանատու են նման գործողությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ: «Նախագահ Յանուկովիչը կորցրել է աջակցությունը և լեգիտիմությունը ուկրաինացիների մոտ»,-ասել է Freedom House-ի ղեկավար Դեվիդ Քրամերը: Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնը ժամանելու է ՈԻկրաինա. ավելի վաղ նա հայտարարել էր, թե մտահոգված է ՈԻկրաինայւոմ ստեղծված իրավիճակով, մասնավորապես` ոստիկանության կողմից ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակ ներխուժման և այնտեղ ավերածություններ գործելու փաստով: Էշթոնը նշել է, որ դա տեղի է ունեցել այն նույն օրը, երբ «Յանուկովիչը առաջարկել է հրավիրել համազգային կլոր սեղան, որը կհավաքի քաղաքական բոլոր ուժերին և ՈԻկրաինայի երեք նախկին նախագահներին»: «ՈԻկրաինայի իշխանություններին կոչ եմ անում անել հնարավոր ամեն` բան խուսափելու համար ուժի հետագա կիրառումից` բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու որոշման համար տեղ թողնելու նպատակով»,-ասել է Էշթոնը: Այսօր «Բատկիվշչինան» հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես էն ոստիկանները ներխուժում կուսակցության գրասենյակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

Штурм офісу "Батьківщини" (камери спостереження)
Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ