Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«ԼՂ հակամարտության կողմերը ցանկանում են դուրս գալ փակուղային իրավիճակից»

«ԼՂ հակամարտության կողմերը ցանկանում են դուրս գալ փակուղային իրավիճակից»
10.12.2013 | 15:29

«Պետք է խոստովանել, որ հակամարտության արդար և խաղաղ կարգավորումը պահանջում է ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք»,- apa.az-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Միսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահող Ջեյմս ՈՒորլիքը: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Կիևում տեղի ունեցած վերջին հանդիպումը հնարավոր է ճեղքում մտցնի բանակցային գործընթացում, ՈՒորլիքը պատասխանել է. «Նախագահների վերջին հանդիպումը Վիեննայում և արտգործնախարարների հանդիպումը Կիևում ցույց տվեցին, որ կողմերը իսկապես ցանկանում են դուրս գալ այժմյան փակուղային իրավիճակից: Ինձ համար հաճելի էր, որ Կիևում տեղի ունեցած վերջին հանդիպումը նախարարների համար մի հնարավորություն էր` քննարկելու նուրբ և բարդ հարցեր` առաջ շարժվելու համար ճանապարհ գտնելու առումով: Մոտակա շաբաթներում նրանց հետագա բարձր մակարդակով փոխգործակցությունը իրական հնարավորություն կստեղծի այդ հակամարտության արդար և խաղաղ կարգավորման համար, չնայած, պետք է խոստովանել, որ առաջընթացը պահանջում է քաղաքական կամք` ամենաբարձր մակարդակով»: Ամերիկացի համանախագահողն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արդեն ունեցած ձեռքբերումների հիման վրա: «Միաժամանակ, բոլոր կողմերը բաց են` քննարկելու համար հաստատուն կարգավորման հասնելու ուղիները: Մենք կշարունակենք աջակցել այդ բանակցություններին»:

Հաջորդ տարի ԵԱՀԿ-ն նախագահելու է Շվեյցարիան և այդ կապակցությամբ ՈՒորլիքն ասել է, թե, չնայած որ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աջակցման հիմնական ձևաչափ, Շվեյցարիան հակամարտությունների կարգավորման պատմական փորձ ունի և «տարածաշրջանի խնդիրների լուծման մեջ նրա ակտիվ ներգրավվածությունը կարելի է միայն ողջունել»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ