ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բռավո, Պուտին

Բռավո, Պուտին
12.12.2013 | 18:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով ՌԴ Դաշնային ժողովին: Մեկ ժամից ավելի տևած ելույթում նա անդրադարձել է երկրի Սահմանադրության 20-ամյակին, ինքնակառավարման ու հասարակական վերահսկողության, ազգամիջյան հարաբերությունների, ժողովրդագրական, բնակարանային շինարարության, առողջապահության, կրթության, աշխատանքով ապահովման, միգրացիայի, ռեգիոնների զարգացման, օֆշորային տնտեսության, արտաքին քաղաքականության և Սիրիայի իրավիճակին, աշխարհում Ռուսաստանի ունեցած դիրքին, Եվրասիական տնտեսական միությանը, ընտանեկան արժեքների պաշտպանությանը, ՈՒկրաինայի հետ համագործակցությանը, ռազմական ներուժին և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին վերաբերող հարցերի: 1 ժամ 10 րոպե տևած ելույթը 34 անգամ ընդհատվել է ծափահարություններով:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ