ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բեռլուսկոնին գնում է ընտրության

Բեռլուսկոնին գնում է ընտրության
12.12.2013 | 18:01

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախազգուշացրել է, որ չի վախենում ձերբակալությունից, որը Ապենիններում իր քաղաքական ազդեցությունը կմեծացնի: «Իմ հեռախոսը վերահսկվում է, վերցրել են անձնագիրս: Ինձ կարող են ձերբակալել, երբ ցանկանան: Բայց ես չեմ վախենում, եթե ինձ ձերբակալեն, Իտալիայում հեղափոխություն կսկսվի: Ես չեմ վախենում, որ ճաղերի հետևում կհայտնվեմ: Բայց դժվար թե դա անեն, որովհետև այդ դեպքում ես միանգամից լուրջ աջակցություն կստանամ բնակչության կողմից ապագա ընտրություններում»,- ասել է Բեռլուսկոնին ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին: Նա համոզված է, որ իր ձերբակալությունը ակնհայտ կդարձնի, որ Իտալիայում այլևս ազատություն չկա: Նա մտադիր է 2014-ի մայիսի 24-ին նշանակված Եվրախորհրդարանի ընտրությունների օրը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Իտալիայում: «Կառավարությունն այլևս ժողովրդի կողմից ընտրված չէ: Մայիսի 24-ը Եվրոպայում ընտրությունների օր է: Մենք պահանջում ենք, որ այդ օրը ընտրություններ անցկացվեն և Իտալիայում»,- ասել է Բեռլուսկոնին, հավելելով, որ արդեն սկսել է նախընտրական արշավը, որը կընդգրկի 24 միլիոն իտալացիներին:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ