Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քննարկվում է Յանուկովիչի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը

Քննարկվում է Յանուկովիչի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը
12.12.2013 | 20:28

ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Ուկրաինայի նկատմամբ կիրառելիք գործողությունների հնարավոր տարբերակներ, որոնցից մեկը պատժամիջոցների կիրառումն է: «Բոլոր գործողությունները քննարկվում են, ներառյալ` սանկցիաները, բայց վերջնական գնահատականը դեռ տրված չէ, որոշումներ դեռ ընդունվել»,-հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Վերջինիս խոսքով Վաշինգտոնը Կիևին կոչ է անում վերադառնալ ԵՄ և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկխոսությանը և լսել սեփական քաղաքացիների կարծիքը: Փսակին ասել է. «Ուկրաինան դեռ հնարավորություն ունի շարունակել եվրաինտեգրացիայի ճանապարհը»:

Freedom House-ի ղեկավար Դեվիդ Քրամերը օրերս կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել էր, թե ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառեն Վիկտոր Յանուկովիչի և նա կառավարության նկատմամբ:

Նկատենք, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ արձագանքել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և պետքարտուղար Ջոն Քերրրի երեկվա հայտնի հայտարարությունից հետո Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը զանգահարել է Ուկրաինա պաշտպանության նախարար Պավել Լեբեդևին և կոչ արել ցուցարարների դեմ չօգտագործել բանակը: Լեբեդևը հավաստիացրել է, թե երկրի իշխանությունները մտադիր չեն նման բան անելու և խոստացել է Հեյգելի խոսքերը փոխանցել Յանուկովիչին: Այս ամենի ֆոնին Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որով Ուկրաինայի իշխանություններին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին: ԵԽ-ն ԵՄ-ին կոչ է արել միջնորդական առաքելությամբ նպսատել Ուկրաինայում եռակողմ քննարկումների համար: Կողմերը` իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անհապաղ պետք է սկսեն բանակցությունները և ելքեր փնտրեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ