Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևը բանակցում ԵՄ-ի և Մոսկվայի հետ միաժամանակ

Կիևը բանակցում ԵՄ-ի և Մոսկվայի հետ միաժամանակ
14.12.2013 | 12:48

Ուկրաինայի և ԵՄ միջև քննարկումներ են ընթանում Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևորել է հանգամանքը, որ բանակցությունների գործընթացում դադար չկա, դրանք տեղի են ունենում ինտենսիվ և կառուցողական մթնոլորտում: Այս օրերին կողմերը մշակում են ճանապարհային քարտեզ, որը կորոշակիացնի փոխադարձ պարտավորությունները համաձայնագրի ստորագրման ընթացքում:

Երեկ տեղի է ունեցել նաև կլոր սեղան` իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության գործիչների մասնակցությամբ: Նախագահ Յանուկովիչն ասել է, թե նոյեմբերի 30-ի գիշերը ցուցարարների նկատմամբ ուժային հարձակման մեջ երեք հոգի են մեղավոր, սակայն չի մանրամասնել, թե ովքեր են նրանք: Ավելի ուշ Ուկրաինայի արդարադատության նախարարը առանց անուններ նշելու հայտարարել է, թե նրանք բարձրաստիճան չինովնիկներ են: Յանուկովիչն ասել է նաև, որ ձերբակալվածները կհամաներվեն և հավաստիացրել է, թե իշխանությունների կողմից ուժային գործողությունների նախապատրաստման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ընդդիմությունը դժգոհ է եղել երեկվա հանդիպումից և այն անվանել «հռչակագրային»:

Ուկրաինայի կառավարությունը այս օրերին աշխատում է նաև ՄՄ-ին միանալու հնարավոր տեխնիկական կանոնակարգը քննարկելու ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է ճանապարհային քարտեզ, որը կընդգրկի ՄՄ-ի տեխնիկական կարգավորման համակարգին Ուկրաինայի տեխնիկական կանոնակարգի մոտեցման հարցերը, որի շրջանակներում կվերանան փոխադարձ առևտրում գոյություն ունեցող տեխնիկական խոչընդոտները: Ուկրաինան այսպիսով պատրաստվում է դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստին: Սա նշանակում է, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պարագայում Ուկրաինան փորձում է որոշակի տեխնիկական խնդիրներ լուծել նաև Մոսկվայի հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ