ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Շեղումներ չեն սպասվում

Շեղումներ չեն սպասվում
15.12.2013 | 18:10

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Իսրայելը և Պաղեստինը մտադիր են Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման համաձայնության հասնել 2014-ի ապրիլի վերջին: Նրանք արտահայտում են իրենց հակվածությունը բանակցային գործընթացին: Մերձավոր Արևելք կատարած այցի ավարտին Քերին ընդգծել է, որ կողմերը քննարկում են առանցքային հիմնախնդիրներ, որոնք տասնամյակներ տևող հակասությունների հիմքում են: «Ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի, շեղումներ չեն սպասվում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ