Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օլանդն էլ չի գնա Սոչի, ո՞վ կլինի հաջորդը

Օլանդն էլ չի գնա Սոչի, ո՞վ կլինի հաջորդը
16.12.2013 | 12:49

Աշխարհի ամենաառաջադեմ և ամենահեղափոխական ազգի ձայնը չուշացավ: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ երկրի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից և ոչ մեկը չի մեկնի Սոչի` ձմեռային օլիմպիադային: Ավելի վաղ այս մասին հայտարարել էին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը: Դեռևս ամռանը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչով հանդես էր եկել անգլիացի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը: Նա Սոչիում կայանալիք խաղերը համեմատել էր 1936-ին հիտլերյան Գերմանիայում կայացած խաղերի հետ: Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կանխելու համար օլիմպիադային ուղղվելիք հնարավոր բոյկոտը, հայտարարեց, թե Սոչիում բոլորն իրենց լավ կզգան` անկախ ազգային, ռասայական պատկանելությունից, սեռական կողմնորոշումից: Ռուսաստանում ընդունված` անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների արգելքի մասին օրենքը արևմտյան շատ երկրներում ընկալվեց որպես մարդու իրավունքների խախտում, և արևմտյան որոշ դերասաններ նույնիսկ հայտարարեցին, թե այլևս ՌԴ չեն գնա հակագեյ օրենքի պատճառով:

Արևմուտքի համար օլիմպիադան և ՌԴ-ում օրենքը կարծես թե հարմար առիթ են դառնում` Ռուսաստանի հետ ինչ-որ առումով հաշիվներ մաքրելու համար: Նախկին խորհրդային երկրներին զանազան ճնշումներով ՄՄ մղելու պուտինյան քաղաքականությունը բոլորի համբերության բաժակը լցրել է: Արևմտյան տարբեր պաշտոնյաներ արդեն Ռուսաստանին մեղադրել են երկրների վրա ճնշումներ գործադրելու համար, իսկ այս օրերին ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե ինչպես են այս երկրի իշխանությունները ճոճվում ԵՄ-ի և ՌԴ-ի միջև` առաջինի հորդորների և դրանց հակընդդեմ` երկրորդի տնտեսական- քաղաքական սպառնալիքների արդյունքում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ