Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան պոչ է խաղացնում. վերջը խեր լինի

ՈՒկրաինան պոչ է խաղացնում. վերջը խեր լինի
16.12.2013 | 16:49

Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Յանուկովիչի իշխանությունը ԵՄ-ի հետ ավելի շատ սիրախաղն է գերադասում, քան թե լուրջ հարաբերությունները: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սա հասկացել է ու հայտարարել, թե Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ՈՒկրաինայի իշխանության խոսքն ու վարքագիծը միմյանց հետ կապ չունեն: Ֆյուլեն հայտարարել է, թե ԵՄ-ն հետաձգում է համաձայնագրի շուրջ ընթացող քննարկումները: Ֆյուլեի հայտարարությանը արձագանքել է ՈՒկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը` ասելով, թե նման բան չկա և իրենք չեն հրաժարվում եվրաինտեգրումից, հավելել է նաև, թե իրենք շատ հարցեր դեռ չեն քննարկել, այդ թվում և որպես աջակցություն ՈՒկրաինային տրամադրվելիք գումարի չափը: ՈՒկրաինան, փաստորեն, նույն խաղն է խաղում, ինչ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, երբ համաձայնագրի ստորագրման համար միլիոնների բազար էին անում ու ԵՄ-ն, ի վերջո, ասաց, թե ՈՒկրաինան գնելու մտադրություն չունի` մի քիչ համեստ եղեք: Ինչ է իրականում թաքնված սրա տակ: Սրա երկու պատճառ կարող է լինել` կամ Յանուկովիչը փորձում է ԵՄ-ին խրտնեցնել` համաձայնագրի ստորագրումը խափանելու և այն ԵՄ-ի չկամությամբ փաթեթավորած սեփական ժողովրդին մատուցելու համար, կամ էլ իսկապես առաջնորդվում է` «ով շատ կտա» սկզբունքով: Ամեն դեպքում Եվրոպան, երևում է, լավ հոգնել է Յանուկովիչի խաղերից ու փոխում է մարտավարությունը: Այսօր ԵՄ-ում քննարկվում է ՈՒկրաինայի հարցը: Գուցե Եվրոպան այլ ճանապարհ մտմտա: Չէ՞ որ ի պատիվ ուկրաինացիների պետք է նկատել, որ ձմռան ցրտին նրանք Մայդանից չեն հեռանում: Եվրոպան, հնարավոր է օգտագործի այս ուժը` ՈՒկրաինան սովետառուսական ղեկավարներից մաքրելու համար: Այդպիսով ԵՄ-ն միանգամից մի ձեռքով երկու նապաստակ կբռնի` նոր ՈՒկրաինա և եղունգները կրծող Պուտին: Ի՞նչ վատ արդյունք է, որ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ