ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել

Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել
17.12.2013 | 12:20

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության ու «Թուրան» գործակալության հետ ունեցած հարցազրույցում նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը կկայանա հաջորդ տարեսկզբին»: Խոսելով Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև բանակցությունների արդյունքների մասին` ՈՒորլիքը ասել է. «Երկու պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը որոշակիորեն մեղմվել է»: Ամերիկացի դիվանագետը անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը: «Թուրքիայի դերակատարության հարցը իմ իրավասության շրջանակում չէ: Դրա հետ մեկտեղ ես չեմ բացառում, որ ինչ-որ պահից Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»,- ասել է ՈՒորլիքը:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ

¶»" />
Օլիգարխի «ֆազերն էլ խփեցին»
: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am