Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի անդամակցի Մաքսային միությանը` հիմնվելով «ճանապարհային այն քարտեզի վրա, որի մշակմանը ղրղզական կողմը չի մասնակցել»: «Ի տարբերություն ՈՒկրաինայի՝ մենք առանձնապես մեծ ընտրություն չունենք, սակայն պարտավոր ենք գնալ այն ուղով, որը ձեռնտու է Ղրղզստանին», - ասել է Ատամբաևը: