ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մենք որևէ ազգի վերևից չենք նայում

Մենք որևէ ազգի վերևից չենք նայում
17.12.2013 | 12:26

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իրեն ուղղված մեղադրանքներին: Պատասխանելով իրեն քննադատող «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշի հայտարարությանը, թե «Երևանում չկարողացավ հյուրանոցի առաջնամասի դռնից մտնել», Դավութօղլուն պատասխանել է. «Աստված հոգին լուսավորի, ձեր առաջնորդը (կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշը) հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, երբ մեր ազերի եղբայրները Հայաստանի դեմ էին մարտնչում, Փարիզում հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք է, իսկ ես այդպես չեմ կարծում, ուրեմն Հայաստանի հետ մեր հանդիպումն էլ սխալ չէր: Հայերի հետ համատեղ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ, այլ անհրաժեշտ քայլ է: Ով ինչ ուզի, թող ասի, մենք որևէ ազգի վերևից չենք նայում»:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ

¶»" />
Օլիգարխի «ֆազերն էլ խփեցին»
: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am