Թուրք պատգամավոր Օքթայ Վուրալը քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտարարելով, որ Թուրքիան մտադիր է ընդունել 200000 հայերի և նրանց համար հող ապահովել: Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պատգամավորը հայտարարել է, թե Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Պատգամավորը քննադատել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Հայաստան կատարած այցի պատճառով. «Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն՝ նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է բերել 200000 հայերի և նրանց հող տրամադրել»,- ասել է նա: