Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում
17.12.2013 | 16:53

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:

Այցի ընթացքում դոկտոր Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ: Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դոկտոր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները՝ Հայաստանի զինվորականների ու եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ, և տարածաշրջանային անվտանգությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ