Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայդանի պայքարը չխանգարեց Պուտին-Յանուկովիչ գործարքին

Մայդանի պայքարը չխանգարեց  Պուտին-Յանուկովիչ գործարքին
18.12.2013 | 13:20

«Ես Յանուկովիչին ռինգ եմ հրավիրում»: Սրանք ուկրաինական «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի խոսքերն են: Երեկ ՈՒկրաինայի ընդդիմությունը Կիևի Մայդանում սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահին` Ռուսաստանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելու համար: Ինչպես հայտնի դարձավ` Ռուսաստանն իջեցրել է գազի գինն ՈՒկրաինայի համար և 15 մլրդ դոլարի ներդրում կանի ուկրաինական արժեթղթերի մեջ: Թե ինչ պետք է տա ՈՒկրաինան դրա դիմաց` չի նշվել, Կլիչկոն, սակայն, հայտարարել է, թե 15 մլրդը տրվել է ուկրաինական ռազմավարական օբյեկտների գրավադրման դիմաց: Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, թե հրաժարվում է չեմպիոնի իր տիտղոսից և ցանկանում է իրեն նվիրել քաղաքականությանը` նշելով, թե պատրաստվում է առաջադրվել ՈՒկրաինայի` 2015-ի նախագահական ընտրություններում: Այսօր Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, անդրադառնալով Կլիչկոյի հայտարարությանը, ասել է, թե վերջինս չի համապատասխանում առաջնորդի դերին: Վալենսայի կարծիքով ՈՒկրաինան չի կարելի ուժով ղեկավարել` ինչպես ռինգում: «Չեմ տեսնում, որ Կլիչկոն պատրաստ լինի ղեկավարելու: Եթե նա իշխանություն ստանա փողոցում, նա նույն ձևով արագ կկորցնի այն: Փողոցը բարձրացնում է նրան, փողոցն էլ նրան իշխանությունից կզրկի»,-ասել Վալենսան: Նա կարծում է, որ ՈՒկրաինայում հեղափոխություն չի լինի, քանի որ չի տեսնում որևէ կուսակցություն կամ կազմակերպություն, որը կկարողանա տապալել իշխանությունը: Այսօր The New York Times-ը գրել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթեց Եվրոպային և ԱՄՆ-ին ՈՒկրաինայի համար մղվող պայքարում: Ամերիկյան պարբերականի գնահատմամբ Պուտինը հերթական հաղթանակը տարավ Արևմուտքի նկատմամբ: Նախորդների շարքում նշվել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստանի տրամադրումը և Բաշար Ասադի իշխանության նկատմամբ ամերիկյան հարվածի կանխումը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ