ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ

Հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ
19.12.2013 | 19:17

Ադրբեջան այցելության ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, ասել էր. «Թուրքիայի դերակատարության հարցը իմ իրավասության շրջանակում չէ: Դրա հետ մեկտեղ, ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»:
Ստեփանակերտում շարունակելով թեման՝ ամերիկացի դիվանագետն ավելացրեց. «Ես չեմ կարող Թուրքիայի անունից խոսել, ես պարզապես հույս ունեմ, որ եթե Թուրքիան ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»: Ի պատասխան լրագրողների հիշեցման, թե Թուրքիան մինչև հիմա էլ հստակ մեկի կողմնակիցն է, ի՞նչ փոփոխություններ են ակնկալում պաշտոնական Անկարայից, Ջեյմս ՈՒորլիքը հավաստիացրեց, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամներն իրենց իրավասությունների շրջանակում անելու են ամեն ինչ, որպեսզի կարգավորումը լինի համապարփակ և տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն: Նա կարծում է, որ «հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ

¶»" />
Օլիգարխի «ֆազերն էլ խփեցին»
: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am