Ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին համարում է, որ ՈՒկրաինայում այսօր տեղի ունեցող գործընթացներն անշրջելի են և կունենան աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ: Բրիտանական «Financial Times»-ի հոդվածում նա կանխատեսում է, որ ՈՒկրիանան վաղ թե ուշ մաս կկազմի ժողովրդավար Եվրոպային, իսկ ՌԴ-ն ավելի վաղ, քան ուշ, կհետևի նրա օրինակին: Բժեզինսկու գնահատականներով՝ ուկրաինական հայրենասիրության պոռթկումը համարվում է ազդանշանն այն բանի, որ նվիրվածությունը ազգային անկախությանը դառնում է իրական քաղաքականության մեջ գերիշխող: Նրա կարծիքով՝ դա առանձնապես վերաբերում է ուկրաինական երիտասարդությանը, որը թե՛ լեզվական առումով, թե՛ պատմական տեսանկյունից իրեն չի զգում «մայր Ռուսիայի» մաս:
«Երկու տասնամյակ տևող անկախությունը ձևավորել է նոր մտածողություն, որին հատուկ չէ ռուսաֆոբիան. այն պատմականորեն նույնականացրել է ուկրաինացիներին ՝ որպես եվրոպական քաղաքակրթությունից չանջատված մաս»,-նշում է փորձագետը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ