ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Էրդողանն ընդդեմ դեսպանների

Էրդողանն ընդդեմ դեսպանների
21.12.2013 | 23:31

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դեսպաններին մեղադրել է սադրիչ գործողությունների համար` այն հետաքննության ֆոնին, որը ներառում է 24 մարդու, այդ թվում՝ երկու նախարարների որդիների: The Telegraph-ը հայտնում է, որ Էրդողանը սպառնում է արտաքսել դեսպաններին: Սամսուն նահանգում նա հայտարարել է, որ դեսպանները պետք է դիվանագիտական գործունեությամբ զբաղվեն, դուրս չգան իրենց իրավասությունների շրջանակից, քանի որ դրանից հետո իրենք արտասահմանցի դիվանագետներին իրենց երկրում պահելու դրդապատճառ չեն ունենա: Սկանդալը Թուրքիայում սկսվել է երեքշաբթի օրը՝ ոստիկանական շուրջկալներով, որից հետո Էրդողանը տասնյակ ոստիկանների է ազատել աշխատանքից:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ