Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ջանքերը կրկին խաղաղ կլինեն` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ուշադրությունը կենտրոնացրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության ու դրա արդյունքների վրա: «Չնայած մեր երկրի 20 տոկոսը դեռևս օկուպացված է, և վարչական սահմանի երկայնքով փշալարերի տեղադրումը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացնում, անցած տարի Ռուսաստանի և Վրաստանի միջև սկսված ուղիղ երկխոսությունն արդեն որոշակի արդյունքներ է գրանցել: Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը և աստիճանաբար մոտենալ դժվար, նուրբ խնդիրների կարգավորմանը»,- ասել է նա: Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերանայումը, ըստ նրա, Ռուսաստանի կողմից հումանիտար հարաբերություններին աջակցելու դրական քայլ կլիներ: