Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայդանում այսօր չորրորդ վեչեն կգումարվի

Մայդանում այսօր չորրորդ վեչեն կգումարվի
22.12.2013 | 12:55

Ուկրաինայի ընդդիմությունը դեռևս շարունակում է պայքարել հնարավոր մաքսայնացման դեմ և հանուն եվրաինտեգրման: Ընդդիմության երեք առաջնորդներ հայտարարություն են տարածել այսօր Մայդանում հերթական` չորրորդ համաժողովրդական վեչեն գումարելու մասին: Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Ամբողջ երկիրը տեսավ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ցինիկ ելույթը, ամբողջ երկիրը լսեց գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի ցինիկ հաշվետվությունը և ամբողջ երկիրը եզրակացրեց, որ նրանք ապրում են այլ երկրում, այնտեղ, ուր պրոբլեմներ չկան, որտեղ ոչ ոք չունի սեփական կարծիք, իսկ խաղաղ ցուցարարներին մահակներով և ձերբակալություններով դաժանաբար ցրելն «իրավասությունների աննշան չարաշահում է և պրովոկատորների կուտակումների չեզոքացում»»:

Ընդդիմութունը ժողովրդին կոչ է արել այսօր տեղական ժամանակով ժամը 12-ին հավաքվել Մայդանում և Վիկտոր Յանուկովիչին կրկին հիշեցնել, որ իրենք կան ու այլևս չեն ցանկանում ապրել հին ձևով: «Մենք մարդիկ ենք, ովքեր ուզում են փոփոխություններ, իրենց քաղաքացի են զգում, ոչ թե ստրուկ, ովքեր ուզում են ապրել, ոչ թե գոյատևել»,-ասված է հայտարարության մեջ: Վեչեի ծրագրի ծանուցման մեջ նշվում է, որ այսօր ընդդիմության ներկայացուցիչների ելույթներից բացի ելույթ կունենան մի շարք երաժշտական խմբեր և անհատ կատարողներ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ