ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում

Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում
23.12.2013 | 10:52

ЮКОС նավթային ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինյան մամուլի ասուլիսում ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ բիզնես` այդ ոլորտում հաջողությունը կրկնել չի ցանկանում: «Իմ ֆինանսական վիճակն ինձ չի պարտադրում աշխատել` ապրուստ հայթայթելու համար»,-ասել է նա: Խոդորկովսկին առայժմ ցանկանում է ժամանակը նվիրել պարտքերը վերադարձնելու այն մարդկանց, ովքեր իրենից վատ վիճակում են: Նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու համար, թե ինչպես: Բեռլինյան պատի թանգարանում անցկացված մամուլի ասուլիսում այնքան լրագրողներ են հավաքվել, որ ոչ Խոդորկովսկու ծնողները, ոչ ինքը չեն կարողացել միանգամից հասնել հարթակին: Խոդորկովսկին շնորհակալություն է հայտնել լրագրողներին, համախոհներին ու աջակիցներին, գործընկերներին, ԳԴՀ նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերին և կանցլեր Անգելա Մերկելին իր վաղաժամկետ ազատ արձակման համար: Նա դեռ չի որոշել, թե որտեղ է ապրելու: Գերմանական վիզան մեկ տարով է, ուստի մտածելու ժամանակ կա: Բանտից դուրս գալուց 36 ժամ հետո էլ նա դեռ չի ընտելացել ճակատագրի փոփոխությանը և ապագայի ծրագրեր չի կազմում: Առայժն Խոդորկովսկին իրեն չի տեսնում և քաղաքականության մեջ:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ