ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Թուրք նախարարները հրաժարական են տալիս

Թուրք նախարարները հրաժարական են տալիս
23.12.2013 | 10:56

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում սկսված «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիան վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն անվանել է «կեղտոտ գործողություն»` ուղղված իր դաշնակիցների դեմ և կառավարությանը վարկաբեկելու փորձ: Նրա կարծիքով գործընթացին մասնակից են նաև բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետներ. «Վերջին օրերին դեսպանները ներգրավված էին սադրիչ գործողություններում, ինչը շատ տարօրինակ է: Ես նրանց կոչ եմ անում կատարել իրենց աշխատանքը` իրենց լիազորությունների սահմաններում: Եթե դուք անցնեք այդ սահմանը, կառավարությունը պատասխան քայլեր կձեռնարկի: Մենք անհրաժեշտություն չունենք ձեզ մեր երկրում պահելու»` ոչ պակաս տարօրինակ հայտարարություն է արել Էրդողանը` հանդես գալով Սամսուն նահանգում: Դեկտեմբերի 21-ին մեղադրանքներ են ներկայացվել 24 անձի, նրանց թվում ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների որդիներին. սա առաջին դեպքն է, երբ համապետական սկանդալում ընդգրկված են վարչապետի մերձավոր շրջապատի մարդիկ: Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 28 հասցեներով Ստամբուլում ու Անկարայում: Ձերբակալվել են 37 մարդ, նրանք կասկածվում են կեղծիքների մեջ պետական մրցույթների անցկացման ժամանակ, պաշտոնական պարտականությունների չարաշահման և կաշառակերության մեջ: Ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրակտարը վարչապետին հրաժարականի պատրաստակամություն են հայտնել, քանի որ իրենք և իրենց որդիները կասկածվում են կոռուպցիայի մեջ:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ