Իտալիայի արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Այցի ընթացքում ծրագրվում են բանակցություններ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նախարարն արդեն հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Վերջին 10 տարվա ընթացքում Իտալիայի արտաքին գործերի նախարարն առաջին անգամ է այցելում Իրան: