Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Շները կարող են ճանաչել իրենց տիրոջը լուսանկարի միջոցով

Շները կարող են ճանաչել իրենց տիրոջը լուսանկարի միջոցով
23.12.2013 | 14:45

Գաղտնիք չէ, որ շները շատ խելացի կենդանիներ են: Եվ հարցը նրանում չէ, որ նրանք համարվում են մարդու ամենալավ և հավատարիմ ընկերները և շատ հարցերում օգնում նրան: Վերջերս Ֆինլանդիայի Հելսինկի համալսարանի գիտնականները պարզել են, որ շները կարողանում են ճանաչել մարդկային դեմքերը լուսանկարների միջոցով: Կատարվել է փորձարկում: Համակարգչի էկրանին ներկայացրել են տարբեր պատկերներ`մարդկային, կենդանիների, այդ թվում նաև` շների տերերի դիմանկարները:

Պարզվել է` շները անտարբեր և թռուցիկ հայացք են նետել այն լուսանկարների վրա, որոնք չեն ճանաչել կամ հետաքրքիր չեն եղել: Եվ, փոխարենը, նրանք մեծ ուշադրությամբ զննել են իրենց տերերի լուսանկարները և ծանոթ շների պատկերները: Փաստը ցույց է տալիս, որ, թեև շները խոսել չգիտեն, բայց նրանց մոտ զարգացած է ճանաչելու և տեսողական հմտությունները, ինչպես մարդու մոտ: Ավելին. փորձ է արվել նույն պատկերը ցուցադրել շրջված ձևով: Այս դեպքում, եթե մարդը չի կարողանում ճանաչել, թե ում լուսանկարն է դա, շները, հակառակը, իրենց հայացքը սևեռել են հենց լուսանկարների աչքերի շուրջ և երկար և ուշադիր դիտել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ