Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Յուրի Լուցենկոն խոստովանել է, որ երկրում անհնար է անցկացնել նախագահական ընտրություններ

Յուրի Լուցենկոն խոստովանել է, որ երկրում անհնար է անցկացնել նախագահական ընտրություններ
24.12.2013 | 13:58

ՈՒկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, Եվրամայդանի ղեկավարներից մեկը` Յուրի Լուցենկոն, խոստովանել է, որ անհնար է երկրում անցկացնել վաղաժամ նախագահական ընտրություններ: Նրա խոսքով, դա պարզապես անհնար է:
«Անհնար է գնալ պատերազմ՝ ունենալով տասնյակ առաջնորդներ: Անհրաժեշտ է միասնական առաջնորդ: Պետք է հասնել նրան, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ընդդիմության թեկնածուն հավաքի քվեների առնվազն 80 տոկոսը և հաղթանակ տանի»,-ասել է Լուցենկոն` նշելով, որ միայն նման արդյունքի դեպքում անհնար կլինի կեղծել քվեները: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ընդդիմության գլխավոր առաջադրանքը հանդիսանում է 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվելը:
Ինչպես գիտենք, «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, իր հերթին, կոչ է անում նախագահական ընտրություններ անցկացնել 2014 թ. մարտին: Նա հորդորում է ուկրաինացիներին` պաշտպանել իրենց ապագան:

Նշենք, որ ուկրաինական ընդդիմությունն այս պահին չունի միասնական թեկնածու: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ ըևդդիմադիր կուսակցություններն առանձին-առանձին կմասնակցեն ընտրությունների առաջին փուլին, իսկ երկրորդում արդեն կառաջադրեն իրենց միասնական թեկնածուին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ