ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը մնացել է կես տարի

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը մնացել է կես տարի
24.12.2013 | 22:41

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար կպահանջվի կես տարի` հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը ՄՄ-ին կարող է միանալ Ղրղզստանից շուտ, ինչը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների ձգտումներով, այլև այն փաստով, որ Հայաստանի ինստիտուտները «մեծապես առաջ են անցել այն ինստիտուտներից, որ գոյություն ունեն ՄՄ անդամ պետություններում, այդ թվում` բիզնեսի վարկանիշով»: Շուվալովն ընդգծել է, որ այդ վարկանիշով Հայաստանը առաջ է և՛ Բելառուսից, և՛ Ղազախստանից, և՛ Ռուսաստանից` գտնվելով 37-րդ տեղում: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, մասնավորապես, ընդունվել է ՄՄ-ին անդամակցության Հայաստանի ճանապարհային քարտեզը: Բացի այդ, համատեղ փաստաթղթեր են ստորագրվել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի մշակման վերաբերյալ, որ գործելու է 2015-ի հունվարի 1-ից: Որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին փոխանցել Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի պետություններում ու տրանսսահմանային շուկաներում վերահսկողության իրավասությունը մրցակցային միասնական կանոնների պահպանման վրա և Եվրասիական տնտեսական համագործակցության կազմում դատարանի ձևավորման մասին` մրցակցության կանոնների խախտման դեպքերի քննության համար: Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014-ի բյուջեն: Պետությունների ղեկավարները ստորագրել են որոշում, որով փոփոխվում է զգայուն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքի փոփոխության որոշումներն ընդունում է ԵՏՀ-ի խորհուրդը:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ