ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ղրղըզների չափ էլ չկանք

Ղրղըզների չափ էլ չկանք
24.12.2013 | 23:21

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կարող է ստորագրվել դեկտեմբերի 25-ին` հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Վաղը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում քննարկվելու է Հայաստանի և Ղրղըզստանի` Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, և հնարավոր է, որ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատվի, որովհետև Ղրղըզստանի համեմատ Հայաստանի անդամակցության աշխատանքներն արագացված տեմպով են ընթանում»,- ասել է Ուշակովը: Ղրղըզստանի ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ: Բացի այդ, Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ստորագրել ճանապարհային քարտեզը այն վիճակով, որ առաջարկվում է և մտադիր են շարունակել բանակցությունները: Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի անդամակցության առնչությամբ ոչ վաղ անցյալում խնդիրներ էին տեսնում` ակնարկելով ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Այսօր նման հայտարարություններ այլևս չեն հնչում:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ