Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Վստահ եմ, որ մեզ պետք չէ նոր Պուտին` ցանկացած ազգանունով»

«Վստահ եմ, որ մեզ պետք չէ նոր Պուտին` ցանկացած ազգանունով»
25.12.2013 | 12:47

Վերջերս ազատության մեջ հայտնված Միխայիլ Խոդորկովսկին նման հայտարարություն է արել BBC-ի եթերում: ЮКОС-ի նախկին ղեկավարն ասել է, թե չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, քանի որ այն ենթադրում է պայքար իշխանության համար, որին ինքը չի ձգտում: «Ինձ այդ աշխատանքը չի հետաքրքրում: Ինձ համար ռուսական բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալների հարցը թիվ մեկ հարցն է: Բայց իմ երկրում հասարակությունը պատրաստ չէ ինքնակառավարման: Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց ճակատագրի համար, հենց դա էլ հնարավորություն է տալիս Պուտինին հենվել մարդկանց այդ մեծամասնության վրա»,-ասել է նախկին քաղբանտարկյալը: Նրա կարծիքով, Ռուսաստանում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են պայքարել իրենց իրավունքների համար և իր դերը նա տեսնում է այդ մարդկանց օգնելու մեջ, որպեսզի «հասարակությանը դառնա ավելի որակյալ»: Հարցին, թե արդյո՞ք վախենում է ասել ճշմարտությունը Պուտինի և նրա իշխանության մասին, նկատի ուենալով, որ իր մտերիմ ընկերը և կոլեգան` Պլատոն Լեբեդևը դեռ բանտում է, Խոդորկովսկին պատասխանել է. «Ես չեմ կարող հաշվի չառնել այն, որ բանտերում դեռ շատ բանտարկյալներ կան, այդ թվում նրանք, ում համար ես անձամբ պատասխանատվություն եմ կրում: Ավելի կարևոր է, որ ես տեսնում եմ այլ մեթոդներ հասարակական նշանակության նպատակներին հասնելու համար, քան նրանք, որոնք մասնավորապես օգտագործում է Pussy Riot-ը: Ես համարում եմ, որ եթե պասիվ մեծամասնությունը լինի ոչ թե 62 տոկոս, այլ` 50, իսկ ակտիվ մասը ոչ թե 15-20, այլ գոնե 30, Պուտինի քաղաքականությունը ռադիկալ կփոխվի»:

Ինչ վերաբերում է Պուտինի` վերջին ժամանակների քաղաքականությանը Սիրիայի կամ Ուկրաինայի հարցում, Խոդորկովսկին ասել է. «Ինչ այսօր անում է Պուտինը, մասնավորապես, Սիրիայի, էներգետիկայի առումով, արևմտյան քաղաքական գործիչներին կամ ձեռնտու է, կամ նրանք անտարբեր են: Եվ Ուկրաինայի առումով ես գրեթե վստահ եմ, որ, օրինակ, Գերմանիայի համար Պուտինի դիրքորոշումը ձեռնտու է: Ուկրաինային 30 մլրդ էր պետք, այն պետք է տար կամ Եվրոպան կամ Պուտինը, Ռուսաստանը տվեց այդ 30 մլրդ-ը: Կարծում եմ, դժգոհ դեմք ընդունելով Եվրոպայում իրականում ծափահարում են»: Մասնավորապես, Ռուսաստանի ապագայի և այդ ապագայի ձևավորման մեջ իր դերի վերաբերյալ Խոդորկովսկին ասել է. «Ես անկասկած կլինեմ մեկը այն մարդկանցից, ովքեր կաշխատեն փոխել Ռուսաստանը: Բայց փոխել Ռուսաստանը և փորձել լինել ներկայիս ռեժիմի տեղում, դրանք ոչ թե երկու մեծ տարբերություններ են, այլ մեկը մյուսին հակասում են: Ես վստահ եմ, որ մեզ պետք չէ նոր Պուտին` ցանկացած ազգանունով: Մեզ պետք է ժողովրդավարական երկիր, իսկ դա միանգամայն այլ խնդիր է»: Լրագրողի` «Իսկ Դուք պայքարելո՞ւ եք դրա համար» հարցին Խոդորկովսկին պատասխանել է. «Իհարկե»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ