Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Խնդիրն այն է, որ դու չլինես վասալ»

«Խնդիրն այն է, որ դու չլինես վասալ»
27.12.2013 | 16:16

Տարին ավարտվում է Ռուսաստանից մեր կախվածության խորացմամբ, որի եզրափակիչ ակորդը դարձավ ԱԺ-ում հայ-ռուսական գազային պայմանագիրը քվեարկության ներկայացնելն ու դրա դեմ կազմակերպված հանրային ընդվզումը: Այսօր նույնիսկ հնչում են գնահատականներ, որ Ռուսաստանը ինտերվենցիա է կատարել Հայաստանի նկատմամբ, և պետք է պայքարել Ռուսաստանից ազատագրվելու, մեր երկրի ինքնիշխանությունը վերականգնելու համար:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը միանշանակ չի ընդունում այդ պնդումը:

«ՌԴ նախագահ Վլ. Պուտինն իր երկրի շահերն է պաշտպանում բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով, մեկին տալիս է 15 միլիարդ դոլար, իսկ մյուսին 300 միլիոն դոլարի համար դնում է վասալի կարգավիճակում: Խնդիրն այն է, որ դու չլինես վասալ, ոչ թե ինքնակամ հանձնվես չորսամյա եվրոպական տվայտանքներից հետո: Պետք է տեր կանգնես երկրիդ՝ ընդամենը մի պարզ նշանաբանով ուղղորդվելով՝ «Չկան հավերժական բարեկամներ ու թշնամիներ, այլ կա քո հավերժական շահը»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ