ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ադրբեջանը վերջապես հասկացավ Ղազախստանին

Ադրբեջանը վերջապես հասկացավ Ղազախստանին
28.12.2013 | 14:16

Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, «մինչև այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նրա խոսքով, Հայաստանի՝ «որպես Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները օկուպացրած երկրի», մուտքը որևէ միություն կամ միավորում հակասում է միջազգային իրավունքին:

Հակառակ դեպքում, ըստ Հասանովի, որևէ միության անդամակցելու պահին «Հայաստանի տարածքը և սահմանները հակասության մեջ են մտնում միջազգային իրավարարության հետ՝ ի հաշիվ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման»:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ