ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ջոն Հեֆերնը՝ հայերեն

Ջոն Հեֆերնը՝ հայերեն
28.12.2013 | 14:17

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայերեն շնորհավորական տեսաուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
«Բարև ձեզ: Ես և կինս՝ Լիբին, շնորհավորում ենք մեր հայ բարեկամներին և գործընկերներին Սուրբ Ծնունդի և Նոր տարվա առիթով», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը իր տեսաուղերձում:
«Այս տարի մենք խորացրել ենք մեր տնտեսական և քաղաքական համագործակցությունը, հատկապես՝ ներքին բարեփոխումների ոլորտում», - նշում է Ջոն Հեֆերնը, - «Հույս ունեմ, որ 2014 թվականը ավելի մեծ ժողովրդավարություն, բարգավաճում և խաղաղություն կբերի հայ ժողովրդին»:
«Ամերիկյան ժողովրդի անունից կրկին շնորհավորում եմ ձեր Սուրբ Ծնունդը և Ամանորը», - ասում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը իր շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ