ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Սիրիայում ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները

Սիրիայում ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները
28.12.2013 | 14:24

Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչ Մահմուդ ալ Համզան հայտարարել է, որ զինված ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական քաղաքներում, եթե այնտեղ լինեն միջազգային դիտորդներ: ՍԱԽ-ի հիման վրա ձևավորվել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիան (ԸՀԱԿ)։ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ) ՍԱԽ-ի ռազմական թևն է։
«ՍԱԽ-ը և ԸՀԱԿ-ն այլ հեղափոխական ուժերի և ՍԱԲ-ի հետ կարող են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն մի պայմանով, որ Հոմս, Հալեպ և այլ քաղաքներ բերվեն Արաբական պետությունների լիգայից և այլ երկրներից դիտորդներ»,- ասել է Ալ Համզան։ Նրա խոսքով՝ միջազգային դիտորդների ներկայությունը երաշխիք կլիներ, որ կողմերից ոչ մեկը չի խախտի զինադադարը։

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ